Ներկայացված 7 նմուշից միայն 3-ն էին անվտանգ։ Մնացած 4-ի մեջ հայտաբերվել են՝ սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ։
Չնայած մակնշման մի շարք խախտումներին՝ նմուշներից 6-ը համապատասխանում էին սահմանված նորմերին, իսկ 1-ը՝ ոչ. այն պարունակում էր խտացրած կաթի մեջ անթույլատրելի բուսական յուղ:
Էդմոն Գիգոլյանը «Հետք»-ին տրամադրեց իր ապրանքների լաբորատոր փորձաքննության արդյունքները, որոնք իրականացվել էին «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» սանիտարա- հիգիենիկ փորձարկման լաբորատորիայում ։
Ի․ Կարապետյանն ասում է, որ «Հետք»-ին առաջարկել է համատեղ փորձաքննություն իրականացնել, սակայն չի ասում, որ առաջինը «Հետք»-ն էր դիմել ՍԱՊԾ, իսկ իրենք ժամանակ ձգձգելով՝ ի վերջո չմասնակցեցին համատեղ փորձաքննությանը։
Էդմոն Գիգոլյանը հայտնեց, որ փորձաքննության արդյունքերը կտրամադրի «Հետք»-ին
5 նմուշում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է, իսկ կիրառումը՝ թույլատրվում միայն բժշկի դեղատոմսով։
«Թամարա և Անի» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում (27.07.2017թ արտադրած վանիլային և շոկոլադե պաղպաղակի նմուշներ) հայնտաբերվել էր աղիքային ցուպիկ՝ ԱՑԽՄ։
Սակայն նախարարը կարևորում է «Հետք»-ի և մյուս լրատվամիջոցների ակտիվ ու հետևողական աշխատանքը և «առաջարկում Ծառայության հետ սերտ համագործակցություն ծավալել», որպեսզի արդյունքն ավելի շատ լինի, իսկ սպառողի իրավունքները՝ առավել պաշտպանված։
Այս ջուրը լաբորատոր փորձաքննության ընթացքում «Հետք»-ը համարել էր համապատասխան սահմանված պահանջներին և պիտանի օգտագործման համար: